Pharm Training Center-ը hիմնադրվել է 2019 թվականին, կազմակերպությունը դարձել է վստահելի գործընկեր դեղագետների, դեղագործների, բժիշկների, բուժքույրերի և առողջապահության այլ մասնագետների համար՝ աջակցելով նրանց շարունակական կրթությանը, մասնագիտական զարգացմանը և պետական լիցենզավորման ու հավաստագրման պահանջների կատարմանը։
Իր գործունեության ընթացքում Pharm Training Center-ը կազմակերպել և իրականացրել է վերապատրաստումներ ավելի քան 10,000 դեղագետների և դեղագործների համար՝ ապահովելով ազգային չափանիշներին համապատասխան շարունակական մասնագիտական կրթություն։
Բացի վերապատրաստումներից, կազմակերպությունը նախաձեռնել և իրականացրել է Հայաստանի մասշտաբով 3 դեղագործական օլիմպիադա և 10 գիտագործնական համաժողով, որոնք միավորել են առողջապահության ոլորտի մասնագետներին, գիտնականներին և ոլորտի առաջատար փորձագետներին՝ փորձի փոխանակման և նորագույն գիտելիքների տարածման նպատակով։
Այսօր Pharm Training Center-ը տրամադրում է առողջապահության մասնագետների մասնագիտական զարգացման ամբողջական ծառայություններ, ներառյալ՝ շարունակական մասնագիտական զարգացման (CPD) ծրագրերի կազմակերպում, հավատարմագրված կրթական դասընթացների իրականացում, անհատական կրթական պլանների մշակում, շարունակական կրթության կրեդիտների գնահատում, խորհրդատվություն պետական ռեգիստրում գրանցման գործընթացում, մասնագիտական հավաստագրման և լիցենզավորման փաստաթղթերի պատրաստման աջակցություն, կրթական խորհրդատվություն առողջապահական կազմակերպությունների համար։
Կազմակերպությունը ձևավորել է փորձառու դասախոսների, ոլորտային փորձագետների, մարզային համակարգողների և գործընկեր առողջապահական կազմակերպությունների լայն ցանց, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել կրթական ծրագրեր ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։